ArmenYan

Մեր պատմությունը

ArmenYan Tourism-ը ծնվել է Հայաստանի նկատմամբ խորը սիրուց եւ մեկ պարզ գաղափարից. «Ցույց տալ Հայաստանն այնպես, ինչպես մենք ենք այն սիրում»։

Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ

Մենք ArmenYan-ն ենք:

Մենք հավատում ենք, որ իրական ճանապարհորդությունը սկսվում է այն պահին, երբ դու հոգեւոր կապ ես հաստատում վայրի, մարդկանց և մշակույթի հետ։

Մենք այստեղ ենք, որպեսզի ձեր ճանապարհորդությունը լինի անվտանգ, բովանդակային և անմոռանալի։ Մեր թիմը միավորում է ոլորտում՝ տարիների ընթացքում ձևավորած փորձն ու տեղական խոր գիտելիքները։ Արդյունքում մենք ստեղծեում ենք միջազգային չափանիշներին համապատասխան, բայց հայկական ոգով ձևավորված ճանապարհորդություններ, որոնք թողնում են իրական և երկարատև տպավորություն։

Մեր թիմը

Հերմինե Ալավերդյան
Նունե Ամիրխանյան
Ջիվան Ալավերդյան

10+

Փորձի տարիներ

Մեր առաքելությունը և արժեքները

Մենք նվիրված ենք ցուցադրելու Հայաստանի իսկական ոգին վստահության, որակի և ավանդության միջոցով։

Վստահություն

Մենք կառուցում ենք երկարատև հարաբերություններ մեր հյուրերի և գործընկերների հետ։ Ձեր անվտանգությունը, հարմարավետությունը և բավարարվածությունը ամեն ինչի հիմքում են։

Որակ

Ընտրված հյուրանոցներից մինչև մանրակրկիտ մշակված երթուղիներ, մենք երբեք փոխզիջում չենք անում։ Յուրաքանչյուր մանրուք նախատեսված է գերազանցելու ձեր ակնկալիքները։

Ավանդություն

Մենք պատվում ենք հայկական ժառանգությունը՝ աջակցելով տեղական համայնքներին, պահպանելով պատմությունները և կիսվելով այն բնօրինակ մշակույթով, որը Հայաստանը յուրահատուկ է դարձնում։